Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն Գինիների Գործարանի մոտ բախվել են «Range Rover» մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի, «Lexus» մակնիշի 34 ՍT 995 համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի և Mercedes-Benz ML 350 մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնց առաջին օգնություն ցուցաբերել են քաղաքացիները:
Ըստ վթարի վայրում հավաքվածների, վթարի մեղավորը եղել է «Range Rover»-ի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է
Մանրամասները՝ shamshyan.com-ում