Հնդկաստանի նավթի ու գազի նախարար Մ. Վիրապա Մոյլին այսօր աշխատանքի է գնացել մետրոյով ու խոստացել է շաբաթը մեկ անգամ օգտվել այդ հասարակական տրանսպորտից, որպեսզի դրանով բենզինը խնայելու օրինակ ծառայի իր համաքաղաքացիներին ու դրանով իսկ նպաստի երկրի կողմից գնվելիք նավթի ծավալների կրճատմանը: Այս մասին հայտնոմ է NDTV հեռուստաալիքը:
«Ուղևորությունը լավ անցավ: Հուսով եմ՝ դա օրինակ կծառայի մյուսներին»,- ասել է նախարարը:
Անցած ամիս նա կոչ էր արել հնդիկներին կրճատել բենզինի ծախսերը, ինչն, ըստ նախարարության տվյալների, թույլ կտա խնայել մոտ 5 մլդ դոլար՝ նավթի գնման համար:








































