Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտադիր չէ բողոքարկել ՈՒԵՖԱ-ի` իրեն 2 խաղով որակազրկելու մասին որոշումը:
«Մի կողմից չեմ ցանկանում կողմնակի ուշադրություն գրավել ինձ վրա, մյուս կողմից էլ ցանկանում եմ ուշադրություն դարձնել պահվածքիս: Այդ իսկ պատճառով չեմ պատրաստվում բողոքարկել ՈՒԵՖԱ-ի որոշումը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կլոպը որակազրկվել էր «Նապոլի»-ի դեմ խաղում մրցավարի հետ վիճելու ու ոչ հարիր պահվածք դրսևորելու համար:







































