Սիրիայի գյուղատնտեսության նախարարությունն այսօր հրապարակել է երկրում ցիտրուսային մրգերի բերքահավաքի մասին տվյալներ, որի համաձայն հավաքվել է ռեկորդային քանակությամբ նարինջ, կիտրոն, մանդարին և թուրինջ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս տարի նախորդ տարվա ցուցանիշները գերազանցել են 130 հազար տոննայով: Շուրջ 500 հազար ընտանիքներ բերք են հավաքել 14 միլիոն ծառից: Ռեկորդակիր է դարձել միջերկրածովյան Լաթաքիան, որի շրջակայքում հավաքվել է 887 հազար տոննա և Տարտուսը՝ 205 հազար տոննա:
Նախքան պատերազմը Սիրիան աշխարհում ցիտրուսային մրգերի խոշորագույն արտահանողներից էր: Երկիրը զբաղեցնում էր յոթերորդ տեղը միջերկրածովյան շրջանում և երրորդը՝ արաբական աշխարհում՝ Եգիպտոսից և Մարոկկոյից հետո:








































