Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը դեմ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 18-ամյա ֆուտբոլիստ Ադնան Յանուզային ազգային հավաքական հրավիրելու մտքին:
Երիտասարդ ֆուտբոլիստը հնարավորություն ունի հանդես գալու Բելգիայի, Թուրքիայի, Սերբիայի կամ Ալբանիայի հավաքականներում:
«Ինձ համար այսպես է` եթե դու անգլիացի ես, ապա անգլիացի ես և կարող ես խաղալ ազգային հավաքականում: Ազգային թիմի կազմում պետք է հանդես գան միայն անգլիացիները: Անգամ եթե դու ապրել ես երկրում հինգ տարի և վարժ սովորել անգլերեն լեզուն, ապա չպետք է խաղաս հավաքականում: Յանուզայը չպետք է ստանա այդ իրավունքը»,- հայտարարել է Ուիլշիրը:







































