Friday, 05 06 2026
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Ալիևի ընտրությունը մեր թույլ մխիթարությունն է

Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Հայաստանի իշխանություններն այս առումով արդեն իսկ շաբաթներ առաջ են հայտարարել իրենց դիրքորոշումները կամ նախընտրությունները. Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար առավել շահավետ կլիներ Իլհամ Ալիևի վերընտրությունը:

Այստեղ իհարկե արժե համաձայնել Սերժ Սարգսյանի հետ: Բանն այն է, որ Իլհամ Ալիևի իշխանությունը չնայած մի կողմից սրընթաց կերպով զինում է Ադրբեջանը, այնուհանդերձ, մյուս կողմից էլ նույն կերպ, գուցեև ավելի արագ, ուղղակի թալանում է Ադրբեջանը: Իսկ Հայաստանի համար բնականաբար ձեռնտու է Ադրբեջանը թալանող իշխանություն, որովհետև հակառակ դեպքում Հայաստանի համար շատ դժվար կլիներ:

Բայց այստեղ հարկ է ընդգծել մի կարևոր հանգամանք. Հայաստանի համար Ադրբեջանի թալանը այսօր պարզապես մխիթարության պես մի բան է, մինչդեռ դա կարող էր լինել, կամ ավելի ճիշտ՝ հենց է լավ հնարավորություն, որը, սակայն, չի օգտագործվում: Այսինքն՝ Ադրբեջանում կոռումպացված, ժողովրդավարությունից տասնյակ տարիներով հեռու, խանական ռեժիմի առկայությունը Բաքվին ռեսուրսներով զիջող Հայաստանի համար ուղղակի բարեբախտություն, պատեհություն էր, որպեսզի լիովին հակառակ որակի կառավարում իրականացնելու միջոցով հնարավոր լինել պոկվել շատ ու շատ առաջ և ռազմական հաղթանակին հավելագրել դիվանագիտական, քաղաքական և քաղաքակրթական հաղթանակներ: Հենց այդ ճանապարհով է, որ կարող է հայանպաստ կերպով լուծվել Արցախի հարցը, կամ ավելի ճիշտ՝ աշխարհը կարող է ընդունել այդ հարցի արդեն իսկ առկա հայանպաստ լուծումը:

Հայաստանի իշխանությունները, սակայն, արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ բացարձակապես չեն օգտագործում ադրբեջանական ռեժիմի տված հնարավորությունները: Իհարկե, Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակները հնարավոր չէ համեմատել. տարբերություններն իսկապես շատ են, սակայն, խոշոր հաշվով, հիմնարար առումով Հայաստանում և Ադրբեջանում կառավարման որակների քաղաքակրթական հիմքերը ըստ էության նույնն են: Այստեղ ևս պետական ողջ համակարգը կոռումպացված է վերից վար, այստեղ ևս իշխանությունները հարստանում են պետության, հասարակության ռեսուրսների հաշվին, այստեղ ևս ընտրություններ են կեղծվում, այստեղ ևս օլիգարխիան է վերածվել քաղաքականության որոշիչ կենտրոնի: Այդ ամենի արդյունքում Հայաստանում ուղղակի աղետալի սոցիալ-հոգեբանական վիճակ է, սահմանամերձ բնակավայրերն ու երկիրը ուղղակի դատարկվում են բավական արագ տեմպերով, հեռանում են նույնիսկ բարեկեցիկ ապրողները, որովհետև Հայաստանում չեն տեսնում ապագա: Եվ այս պայմաններում Ադրբեջանում ավելի վատթար ռեժիմի առկայությունը զուտ մխիթարություն է, բարեբախտություն, որ Ադրբեջանում մեզանից ավելի վատ է շատ առումներով, ինչը թույլ չի տալիս այդ երկրին դիվանագիտական ճակատում շատ ավելի մեծ առավելություններ ստանալ, քան այսօր ստանում է նավթադոլարների շնորհիվ: Ալիևի ռեժիմի վերարտադրությունն այս վիճակում, իհարկե, Հայաստանի համար այսպես ասած՝ «փորձված թանն» է, որն անշուշտ ավելի ու ավելի քիչ է Հայաստանի ծարավը հովացնելու համար, որովհետև, ի պատասխան Ադրբեջանում խանական վերարտադրության, Հայաստանը պետք է անհապաղ կերպով պատասխանի ժողովրդավարականությամբ և սահմանադրականությամբ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս տեսանկյունից ընդամենը քնում են «ադրբեջանական դափնիների» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում