Thursday, 18 06 2026
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Գենդերային գաղափարախոսությունը ֆաշիզմի քարոզ է. եվրոպացի գործիչ

Գենդերային գաղափարախոսությունը պայքար է, պայքար մարդու դեմ, ֆաշիզմի դրսևորում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավապաշտպան, պատմական, հասարակական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հելսինկիի համալսարանի իրավունքի, սոցիոլոգիայի դոցենտ Յոհան Բեքմանը:

Նրա խոսքով՝ գենդերային հավասարության կողմնակիցները իրենց գաղափարները չկիսողներին համարում են աննորմալ: «Նրանք թելադրում են՝ ինչ կերպ մտածենք մենք: Սա գաղափարական պայքար է մեր դեմ, քրիստոնեական արժեքների ոտնահարում:

Սեռային հավասարության քողի տակ իրականում տեղի է ունենում հոմոսեքսուալիզմի և ֆաշիզմի քարոզ, ինչը խիստ վտանգավոր գործընթաց է: Այն մարդիկ, ովքեր պայքարում են ձեր ընտանիքների ու երեխաների նորմալ զարգացման համար, շատ կարևոր գործ են անում»,- ասաց նա:

Յոհան Բեքմանի խոսքով՝ անչափ կարևոր է պահպանել ընտանեկան ավանդական արժեքները:

«Արևմուտքում հոմոսեքսուալությունը մի տեսակ մասնագիտություն է դարձել: Մարդը կարող է լինել հոմոսեքսուալիստ, դրա համար որոշ մարմիններից գումարներ ստանալ, հետո առաջադրվել նախագահի պաշտոնում: Այնուհետև նույն այդ մարդը կարող է դիմել մանիպուլյացիայի՝ ասելով, որ եթե ընտրողներն իրեն քվե չտան, կնշանակի՝ հանդուրժող չեն և չեն հարգում սեռական փոքրամասնության իրավունքները: Անթույլատրելի է, որ ամեն տեղ ընտանեկան դասական արժեքների դեմ քարոզ է տարվում: Դրսի ուժերն ամեն կերպ ուզում են քայքայել ձեր ընտանիքները»,- ասաց եվրոպացի գործիչը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահ Արման Բոշյանն իր հերթին նշեց՝ հայ հասարակությունը կառավարությանը պետք է հիշեցնի, որ վերջինս իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք կքայքայեն մեր ընտանիքները:

«Պետք է հիշել, որ այդ կառավարությունը աշխատավարձ ստանում է ժողովրդի միջոցներից, նշանակում է՝ երաժշտություն պատվիրողը ժողովուրդն է»,- ասաց նա:

Արման Բոշյանի խոսքով՝ գենդերային հավասարության քարոզի ջատագովները այդպիսին դառնում են համապատասխան կենտրոնների կողմից ֆինանսավորում և գրանտներ ստանալուց հետո:

«Ինչպես է պատահում, որ Հայաստանի ամենահին կոմունիստներից մեկը՝ այժմ արդեն «Համալսարանական կրթությամբ կանանց» կենտրոնի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, դարձել է գենդերային հավասարության մոլի քարոզիչ»,- հարց հնչեցրեց նա` հավելելով, որ ոչ ոքի թույլ չեն տա քայքայել հայկական ավանդական ընտանեկան արժեքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում