Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների ներգանգային ուռուցքի հեռացման վիրահատությունը հաջողությամբ է անցել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` նախագահն «աստիճանաբար ուշքի է գալիս»: Նա իրեն լավ է զգում, սակայն առնվազն մեկ շաբաթ պետք է մնա հիվանդանոցում:
Բացի այդ, առաջիկա 48 ժամերը Ֆերնանդես դե Քիրշները կանցկացնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և կկարողանա տեսնվել միայն հարազատների և բարեկամների հետ: