Թուրքիայի ժողովրդավարացման փաթեթն ուղղված է երկրի ապագային, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երեքշաբթի օրն այդ մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքերով՝ այն ուժերը, որոնք դեմ են հանդես գալիս այդ միջոցառումների փաթեթին, շահագրգռված չեն երկրի ժողովրդավարացման մեջ:
«Երկրի ընդդիմությունը հին կարգախոսներով է հանդես գալիս, որոնք հակադրվում են առողջ բանականությանը»,- ավելացրել է վարչապետը:
Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրի ժողովրդավարացման միջոցառումների նոր փաթեթի մասին:









































