Բրիթնի Սփիրսը ժամանել է Հյուսթոն, որտեղ այցելել է տեղի ռադիոկայան, որպեսզի հարցազրույց տա Roula & Ryan Show-ին՝ հաջակցություն իր նոր, թվով ութերորդ ալբոմի:
Սակայն ամեն ինչ ավարտվել է ոչ այնպես, ինչպես ծրագրել էին երգչուհին և նրա մենեջերը: Հաղորդավարները հրաժարվել են խաղալ Սփիրսի թիմի կանոններով և չեն տվել նախօրոք պատրաստված հարցերը, որի հետևանքով նա երկրպագուների առաջ անհարմար դրության մեջ է ընկել:
Զրույցն ընդհատվել է երկար դադարներով, և փորձառու հաղորդավարները Սփիրսին մեղադրել են, որ չի կարողանում պարզ հարցերին կոնկրետ պատասխան տալ, թեև շոու-բիզնեսում է արդեն 15 տարի:
Երգչուհու ներկայացուցիչները հաղորդել են, որ ձայնագրությունը խմբագրվել է, որից հետո եթեր է հեռարձակվել:










































