Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը՝ հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար:
Կարծում եմ՝ Ադրբեջանն ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերն ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին:







































