Friday, 26 06 2026
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է

«Առավոտ». Եզրակացություններ չանել, ուղղակի սպասել

Խոսելով երկխոսության շրջանակներում իշխանությունների հետ հնարավոր բանակցությունների օրակարգի մասին՝ «Աոավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ պատվիրակության անդամ Սամվել Աբրահամյանն ասել է, թե Կոնգրեսի օրակարգում, բացի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններից, որևէ այլ հարց չկա:

«Ինչ վերաբերում է դեռ Մարտի 1-ին իշխանություններին ներկայացված 15-կետանոց պահանջներին, որոնք վերաբերում են ոչ միայն սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, այլև բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների պաշտոնանկության և «մարտիմեկյան» զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու պահանջներին, ապա դրանք, Ս. Աբրահամյանի պնդմամբ, բանակցությունների առարկա չեն և քննարկման ենթակա չեն»,- գրում է թերթը և մեջբերում. «Դրանք խնդիրներ են, որոնք ենթակա են միայն լուծման: Այդ 15 պահանջներն այնքան ակնհայտ են, որ այնտեղ քննարկելու բան չկա. դրանք պիտի կատարվեն: Դրանք այն առաջնահերթ քայլերն են, որոնք պիտի արվեն երկրի տնտեսական, հասարակական կյանքը «շողուլի բերելու» համար: Հետևաբար՝ այդ առումով զիջումներ լինել չեն կարող: Իսկ արտահերթ ընտրությունները օրակարգի հարց է, որը պետք է քննարկվի: Նրանք էլ (իշխանությունները) իրենց հակափաստարկները կարող են բերել, ու այդտեղ նոր մենք կարող ենք գալ ընդհանուր հայտարարի»:

«Առավոտ»-ի հարցին, թե, այնուամենայնիվ, այդ արտահերթ ընտրությունների օրակարգով բանակցություններում որևէ զիջման Կոնգրեսը պատրա՞ստ է գնալ, թե՞ դա կատարման իմաստով բեկման ոչ ենթակա պահանջ է՝ Ս. Աբրահամյանը պատասխանել է. «Բանակցություններն ինքնանպատակ չեն: Դրանք այսօր Հայաստանում գոյություն ունեցող կոնկրետ խնդիրների՝ քաղաքական ու լեգիտիմության ճգնաժամերի շուրջ են: Հետևաբար՝ խնդիրը, որով մենք գնում ենք բանակցությունների, այս երկու ճգնաժամերը հաղթահարելն է: Ուստի մենք, ընդ որում՝ երկուստեք, պետք է այդ երկխոսությունից, որը բխում է նաև մեր պետության և հասարակության շահերից, դուրս գանք լեգիտիմության խնդիրն ու քաղաքական ճգնաժամը հաղթահարած: Իսկ դրա հաղթահարման ճանապարհը, ինչպես մենք, և համոզված եմ՝ հասարակության մեծամասնությունն է պատկերացնում, նոր և լեգիտիմ իշխանության ձևավորումն է Հայաստանում։ Սա առաջնահերթ խնդիր է, հետևաբար՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են»։

Այնուհետև թերթը տեղեկացնում է, որ պատվիրակության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը news.am-ի հարցին, թե իշխանության և ընդդիմության՝ տրամաբանորեն հակառակ օրակարգեր ունենալու պարագայում մտավախություն չկա՞, որ երկխոսության գործընթացը դեոևս չսկսված՝ դատապարտված է տապալման, արձագանքել է. «Խորհուրդ կտայի չշտապել, եզրակացություններ չանել և ուղղակի սպասել։ Ի վերջո, մեր նպատակն այս վիճակից դուրս գալն ու համակարգային փոփոխություններ կատարելն է: Այն համակարգը, որով ղեկավարվում է ՀՀ գործող իշխանությունը` փտած է, չի գործում և վատթարացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը: Այնպես որ, այդ երկու հարցերը կարող ենք քննարկել զուգահեռ կերպով, դրանք իրար չեն խանգարի»,- հայտարարեյ է Վ. Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ գործող իշխանությունները քաղաքական կամք և խոհեմություն կցուցաբերեն ու, ի վերջո, կբանակցեն արտահերթ ընտրությունների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում