Saturday, 27 06 2026
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել

Արկադի Վարդանյանի գործով հարցաքննվեց տուժողը, ում սպանությունը ծրագրում էր նրա որդին՝ Վարդանյանի գիտությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իրեն ու իր որդուն հանել է Սարմենի փողոցում գտնվող առանձնատան հաշվառումից, որպեսզի վաճառի տունը և մեկնի արտերկիր, նպատակադրվել է տիրանալ առանձնատանն ու գույքին: Այդ նպատակին հասնելու համար Արսենը որոշել է սպանել իր հորը:

Հանցագործությունը կատարելու մտադրության մասին նա 2013 թվականի մայիսի 14-ին հայտնել է իր մտերիմ Արկադի Վարդանյանին: Վերջինս հավանություն է տվել Արսեն Ավետյանի որոշմանը, նրան օժանդակելու հավաստիացումներ է արել, ասել, թե սպանության այլընտրանք չկա, բարոյահոգեբանական առումով այն լիովին արդարացված է:

Ավետյանն ու Վարդանյանը քննարկել են սպանության իրագործման տարբեր եղանակներ, և ընտրվել է հանքային ջրի մեջ հոգեմետ դեղի մեծ քանակություն լցնելու, Ռոբերտ Ավետյանին որպես մահացու խառնուրդ հրամցնելու տարբերակը:

Արսեն Ավետյանը մայիսի սկզբին իր ծանոթ Վարուժան Սաֆտալյանից ապօրինի կերպով ձեռք էր բերել «Ազալեպտին» հոգեմետ դեղի երեք հաբ՝ 0,285 գրամ ընդհանուր քաշով:

Ավետյանը չգիտեր՝ այդ դեղի ո՞ր չափաքանակը կարող է մահացու լինել:

Վարդանյանը փորձել է օգնել նրան՝ այդ հարցով դիմելով իր ծանոթ բժիշկներին ու տեղեկացել է, որ դա վտանգավոր ու լուրջ դեղ է, պետք է օգտագործվի բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ:

Վարդանյանն Արսենին առաջարկել է բավարարվել ունեցած չափաբաժնով՝ երեք հաբով, բայց Ավետյանը մտածելով, թե այդ չափաբաժինը կարող է բավարար չլինել հորը սպանելու համար, նորից դիմել է Սաֆտալյանին՝ մի քանի դեղահաբ ևս ձեռք բերելու խնդրանքով:

Սաֆտալյանը խոստացել է, թե ձեռք կբերի, սակայն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Արսեն Ավետյանն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել իրականացնել հարազատ հոր սպանությունը, որովհետև հանցագործության նախապատրաստումը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Վարուժան Սաֆտալյանը, աշխատելով որպես տաքսու վարորդ, Ավանի հոգեբուժարանում բուժվող և դեղատոմսով դեղ ստացած հիվանդ ուղևորից էր ձեռք բերել երեք դեղահաբ «Ազալեպտինը»:

Այսպիսով, Արսեն Ավետյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով սպանություն նախապատրաստելու և ապօրինի կերպով, առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղ ձեռք բերելու, պահելու համար, Արկադի Վարդանյանը՝ նախապատրաստվող սպանությանն օժանդակելու, իսկ Վարուժան Սաֆտալյանը՝ ապօրինի կերպով հոգեմետ դեղ ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև ծանր հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և իրավապահներին չհայտնելու համար:

Ըստ նախաքննական մարմնի՝ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք էր եղել Արսեն Ավետյանին, դրա համար էլ նրանից որոշակի կախման մեջ էր եղել ու երեք դեղահաբերը, իմանալով հանդերձ, թե ինչի համար է դրանք ձեռք բերում Արսենը, հանձնել էր նրան: Նախապատրաստվող հանցագործության մասին նա չէր հայտնել իրավապահներին՝ ունեցած պարտքի պատճառով Արսենի հանդեպ երախտագիտության զգացումից դրդված:

Նախաքննական մարմինը 52-ամյա, նախկինում չդատված Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:

Արսեն Ավետյանը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչում:

Գործարար, քաղաքագետ, նախկինում դատված ու դատվածությունները մարված, 66-ամյա Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Արկադի Վարդանյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրեն լիովին մեղավոր է ճանաչում միայն երրորդ՝ կալանքի տակ չգտնվող ամբաստանյալը՝ Վարուժան Սաֆտալյանը:

Այսօր դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Հարցաքննվեց Ավանի հոգեբուժարանում հաշվառված հիվանդը, ումից Սաֆտալյանը ձեռք էր բերել երեք հոգեմետ դեղահաբ:

1957 թվականին ծնված տղամարդը հայտնեց, թե խորհրդային բանակում ծառայելու ընթացքում տեսել է դաժան սպանություններ, որոնք ազդել են իր հոգեկան վիճակի վրա ու առաջացրել հոգեկան խանգարում, որը գնալով սրացել է:

Նա զինվորական թոշակ է ստանում: 1985 թվականից բուժվում ու հաշվառման մեջ է Ավանի հոգեբուժարանում: Մշտապես բժիշկների հսկողության տակ է: Նրանց նշանակումով ձեռք է բերում հոգեմետ դեղեր և ընդունում ըստ նշանակված չափաբաժնի:

Տղամարդն ամուսնալուծված է, սիրում է լինել օպերայի մոտի այգում՝ Սարյանի արձանի մոտ: Երբեմն այնտեղ կանգնող տաքսիստներին խնդրում է իրեն տուն տանել: Ահա այդպես էլ մի օր նստել է մի «մեծ գլխով» վարորդի մեքենան: Խոսքը Վարուժան Սաֆտալյանի մասին էր:

Մեքենայի մեջ ուղևորը հանել է դեղը, որ ընդունի, վարորդն էլ հետաքրքրվել է, թե ինչ դեղ է:

Ուղևորը պատմել է իր հիվանդության ու կյանքի մասին, ցույց է տվել երեք հաբ «Ազալեպտինը», որն արդեն չէր խմում, ուրիշ դեղ էր խմում: Այդ երեք հաբը, ինչպես վկան անվանեց՝ «մեռած, քրքրված դեղեր էին, երկար ժամանակ դակումենտներիս մեջ էին»:

Վկան ասաց, թե այդ դեղը երբ խմում էր, «կիշկա էր բացում»՝ ախորժակը բացվում էր, լավ ուտում էր, հետո թուլանում ու քնում: «Ոտներս տնկում էի»,- այսպես նկարագրեց վկան:

Օրական խմել է դեղահաբի քառորդ մասը: Նա գիտեր, որ մի ամբողջական հաբ խմել չի կարելի, դրանից կարող էր երկար քնել: Նման դեղի ամբողջական հաբ իրեն խմեցնում էին, երբ թևերը կապած պահում էին հիվանդանոցում:

Ըստ վկայի՝ տաքսու վարորդն ասել է, թե իրեն հենց այդ դեղից է պետք, որովհետև չի կարողանում քնել: Խնդրել է երեք դեղահաբն իրեն տալ:

Ուղևորը սկզբում չի համաձայնել: Բայց հետո մեկ համբուրգերի ու մեկ շիշ գարեջրի, մեկ էլ ուղեվարձի 500 դրամի դիմաց տվել է:

Վկան ասաց, որ համբուրգերն ու գարեջուրը դեղի վճարը չէին, ինքը անծանոթին էլ փողոցում կարող է մոտենալ ու խնդրել, որ իրեն հյուրասիրեն:

Երբ հարցրին, թե երբ են նրան տարել հարցաքննության, վկան հարցրեց. «Էս ո՞ր տարին ա»: Հետո փորձեց իրադարձությունները հիշել՝ կապելով իր ծննդյան օրվա հետ:

Փորձեց մտաբերել, թե որտեղ են հարցաքննել. «Էն քանդված ճոճոնակի դիմացի շենքում, ինձ տարան գրաժդանսկի հագած երկու հոգի: «Ճոճոնակը», պարզվեց, ճոպանուղին էր:

Վկայի ուղեկիցները հարցրել են՝ ի՞նչ կլիներ, եթե մարդը «Ազալեպտինի» երեք դեղահաբը միանգամից խմեր: Ինքն ասել է, թե այդ մարդու սիրտը կարող էր և կանգնել: Այդ մասին քննիչը գրել է իր ցուցմունքի մեջ, բայց նման հարց տաքսու վարորդն իրեն չի տվել:

Երբ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները պարզելու համար հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, պարզվեց, որ այն գրված է մաքուր գրական հայերենով: Օգտագործված էին բառեր և արտահայտություններ, որոնք վկան երբեք չէր գործածի: Ցուցմունքը համակարգչային շարվածքով էր: Նման պրակտիկայի կիրառումը պիտի որ թույլ չտրվի, ցուցմունք տվողը պետք է գրի իր ձեռքով, իսկ եթե ընդհանրապես չի կարող, ապա նրա ասածը պետք է վերարտադրվի նույնությամբ, նրա իսկ բառերով ու մտքերով:

Այսօր հարցաքննվեց նաև Ռոբերտ Ավետյանը՝ Արսեն Ավետյանի հայրը: 85-ամյա տուժողը նիստի ընթացքում այնքան էլ լավ չէր զգում, բայց որդու դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքը բացատրելուց հետո էլ նա ցանկացավ ցուցմունք տալ:

Հայտնեց, որ Սարմենի փողոցում գտնվող առանձնատան երկրորդ հարկը ժառանգական իրավունքով պատկանում է իրեն, երրորդ հարկը ինքը կառուցել է իր միջոցներով, իսկ առաջին հարկը ժառանգական իրավունքով պատկանում է իր քրոջը: Տուժողը վիրավորված էր «կարիսպանդենտներից», ովքեր ուրիշ տուն էին նկարել ու ներկայացրել որպես իր տուն:

Տուժողն ընդունեց, որ որդուն՝ Արսենին ու թոռին՝ Արսենի որդուն, հանել է տան հաշվառումից: Նա հայտնեց, որ դա արել է դաստիարակչական նպատակով ու Արսենին պատժելու համար:

Հորը դուր չէր գալիս, որ Արսենը ժամանակը ծախսում էր Ֆուտբոլի մասին խոսելով ու համակարգչային խաղեր՝ պոկեր, պրեֆերանս խաղալով: «Ինքն իրեն սխալ էր վերաբերվում»,-ասաց որդու մասին: Վերջին շրջանում նա աշխատանք որոնում էր, նույնիսկ կարծես թե ինչ-որ բան գտել էր, բայց բռնվեց:

Տուժողն ասաց, թե ԱԱԾ-ից իրեն ասել են, թե «տեռարիստիչեսկի ակտ» էր նախապատրաստվում, և փրկել են իր կյանքը: Սակայն իր կյանքը, իր դրությունը ավելի են բարդացրել:

«Ես ուզում էի Արսենին դաստիարակել, բայց պետությունը այդ դաստիարակելու գործը, փաստորեն, վերցրեց իր ձեռքը: Ես ամեն բան գրել եմ իմ նամակում»:

Տուժողն ասաց, թե ինքն Արսենին առաջարկել է բնակություն հաստատել առանձնատան կիսակառույց երրորդ հարկում՝ այն կառուցելուց, դրա վրա սեփական միջոցները ծախսելուց հետո: Բայց Արսենն ասել է, թե դա իրեն պետք չէ:

Թոռին հաշվառումից հանել է, որովհետև նա ցանկանում էր ամուսնանալ: Այն դեպքում, երբ տատիկը՝ տուժողի կինը, նոր էր մահացել՝ 2013 թվականի հունվարի 1-ին: Տուժողը շեշտեց, որ իր կինը ղարաբաղցի է եղել. «Նրանց կեցվածքն ուրիշ է»:

Կնոջ մահից հետո ինքը շատ վշտացած է եղել, պարել-ուրախանալու սիրտ չի ունեցել, ցանկացել է մենակ մնալ, ոչ ոքի հետ չշփվել, դրա համար Արսենին առաջարկել է առանձնանալ: Արսենը հայրական առանձնատանը մի քանի օրով էր բնակվելու: Նա ապրում էր կնոջ բնակարանում ու ժամանակավոր էր եկել հայրական տուն:

Տուժողն ասաց, թե որդի լինի կամ թոռ՝ բոլորն էլ իրենք պիտի իրենց կյանքը կարգավորեն: Ինքը համաձայն չի եղել, որ թոռն ամուսնանա ու առանձնատանը բնակվի, որովհետև ինքը գյուղացի չէ ու չէր կարող տրուսիկով ման գալ ջահել հարսի աչքի առաջ:

Տուժողն ընդունեց, որ ցանկացել է վաճառել առանձնատան իր բաժինը՝ երկրորդ ու երրորդ հարկերը ու, ինչու չէ, մեկնել արտերկիր. դրա մասին ինքը մտածել է 90-ական թվերից: Տան վաճառքով զբաղվելու հանձնարարություն էլ վերջերս տվել էր Արսենին:

Տուժողը անձամբ չէր ճանաչում Արկադի Վարդանյանին, բայց գիտեր, որ նա իր որդու համար հեղինակություն է: Տարիներ առաջ Արսենը աշխատել է Արկադի Վարդանյանի մոտ, «տելեխրանիտել» է եղել: Բայց տուժողը զայրանում էր, երբ որդին Արկադի Վարդանյանի հետ հեռախոսով երկար խոսում էր ֆուտբոլի մասին. «Եքա մարդիկ են, ֆուտբոլից են խոսում»:

Տուժողն ասաց, թե հիմա Արսենի անունը տալիս իր մազերը վերև են բարձրանում, ինքն Արսենից նման բան չէր սպասում. «Դու ո՞վ ես, որ նման քայլի գնաս, դրա մասին խոսես Վարդանյանի հետ, էս տղայի՝ Սաֆտալյանի հետ»,- հռետորական հարց հնչեցրեց Ռոբերտ Ավետյանը:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում