YouTube-ի Marcello Barenghi էջում հայտնվել է յուրօրինակ տեսանյութ: Հերոսը նկարում է չիպսի դատարկ տուփ, որն իրականից ոչնչով չի տարբերվում: Տուփի փայլերես շերտը նա ստացել է նկարչական բազմազան նյութերի օգնությամբ, իսկ վարպետությամբ արված ստվերները տուփին բնական տեսք են հաղորդել:
Տարբեր հատվածներ նկարելու համար նա փոխում է աշխատանքային նյութերը՝ ջրաներկից գրիչ, գուաշ և յուղաներկ:
Եռաչափ նկարը ցնցել է օգտատերերին: Նրանցից մեկը նույնիսկ հեղինակին խնդել է իր համար աղջիկ նկարել:










































