Thursday, 11 06 2026
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Գումարի պատճառով 6-րդ դասարանցի Սերժիկը մնացել է առանց դասագրքերի (տեսանյութ)

Լուսինեն իր 5 երեխաների հետ վարձով բնակվում է Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում` մի կիսաքանդ ու խոնավ տանը: Ավագ որդին ավարտել է 8-րդ դասարանը, աղջիկը ուսանողուհի է, բայց ուսման վարձի պատճառով անցյալ տարի դուրս է մնացել քոլեջից: Մյուս երկու երեխաները դպրոցական են, ամենափոքրը` 2 տարեկան: Մայր ու աղջիկ առողջական խնդիրներ ունեն, բայց գումար չունենալու պատճառով չեն դիմում բժշկի:

Չնայած տկարությանն ու տան հոգսերին` Լուսինեն աշխատանքի է անցել պահածոների գործարանում: Ժամավճարով (ժամը՝ 200 դրամ) աշխատում է կեսօրից մինչև կեսգիշեր: Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, բայց գործ չունի, չի կարողանում փող ուղարկել: 44 հազար դրամ նպաստից ընտանիքը 10 հազար դրամը վճարում է տան վարձի համար, 17 հազար դրամը` կոմունալ վարձավճարների համար:

«Չենք հասցնում, զոռով, ուղղակի գոյատևում ենք, հիմա խանութում պարտք ունենք, իրանք էլ չեն տալիս՝ ինչքա՞ն կարան մարդիկ տան: Մի մեշոկ ալյուր ենք առնում, յոլա ենք գնում, ճաշացու, բան: Բետոն ա, խոնավ, հիմա տանտերն ասում ա` հոկտեմբերին դուրս եկեք, տունն ազատեք: 3 ամիս ա` վարձը չենք տվել: Որտեղ գնում ենք, շատ երեխա ունեցողին ասում են` վարձով տուն չունենք կամ չենք տալիս»,- պատմում է Լուսինեն:

Արդեն մեկ ամիս է՝ դասերն սկսված են, բայց Սերժիկը դպրոց է գնում առանց դասագրքերի: Թիվ 9 դպրոցի բնագիտության ուսուցչուհի Մովսիսյանը, որը նաև Սերժիկի դասղեկն է, հրաժարվել է նրան հասանելիք դասագրքերը տալ` մինչև մայրը պահանջվող 7200 դրամը չվճարի:

«Գնացի դասղեկի մոտ, ասեցի` գրքերը տվեք, գումարը ընթացքում կբերեմ կտամ, էլի, աշխատում եմ, կստանամ, թեկուզ 2 մասով կբերեմ կտամ: Ասեց` տնօրենը մեզ արգելել ա, որ ոչ մեկին դասագիրք չտանք՝ մինչև գումարը չբերեն: Ու առայսօր ոչ մեկը դասագիրք չի տվել էրեխուն: Դաժե դասարանից մի էրեխա վիրավորել էր էրեխուն, թե՝ դու բոմժ ես, դասագրքի փող չունես, որ բերես տաս: Կռիվ էր առաջացել, բռնել էր դասատուն իրան էր պատժել: Էրեխեն էլ հիմա ասում ա` մամ չգնամ, մեկ ա գիրք չեն տալիս: Իրոք չէր ուզում գնա, էլի համոզելով զոռով դպրոց ենք ուղարկում»,- ասաց Սերժիկի մայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում