Նոբելյան մրցանակը ֆիզիկայի ոլորտում շնորհվել է բրիտանացի գիտնական Պիտեր Հիգսին ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերին բոզոնի գոյությունը տեսականորեն հիմնավորելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծռայությունը:
Հիգսի բոզոնը մասնիկ է, որի շնորհիվ մնացած մասնիկները զանգված են ձեռք բերում:
Այդ մասնիկը կոչվել է Հիգսի բոզոն ի պատիվ բրիտանացի գիտնականի, որը դրա գոյությունը կանխատեսել էր դեռ 1964թ.:
Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Ստոկհոլմում:









































