Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիան ավարտվել է Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլուի փողոցներում ոստիկանության հետ բախումներով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռիոյի կենտրոնում երթի էր դուրս եկել ավելի քան 10 հազար մարդ: Մթության վրա հասնելուն պես՝ որոշ ցուցարարներ սկսել են դյուրավառ հեղուկով լի շշեր նետել հասարակական շինությունների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Սան Պաուլուում բողոքի ակցիան կրկին ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Շատ բանկեր, որոնք ավելի քան երկու շաբաթ չեն աշխատում գործադուլի պատճառով, կողոպտվել են:










































