Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նոր սերիալ է պատրաստում «Շտապօգնության» աշխատանքի մասին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հեռուստասերիալը նկարահանվում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի սցենարով, իսկ ռեժիսորը Միքայել Դովլաթյանն է:
Հ1-ի ղեկավարությունը որոշել է նմանատիպ սերիալներով ներկայացնել պետական գերատեսչության աշխատանքի արդյունավետությունն ու կարևորությունը:
Նախնական տեղեկություններով՝ յուրաքանչյուր սերիայում ցուցադրվելու են 3 տարբեր իրադարձային սյուժեներ «Շտապօգնության» աշխատանքի մասին:
Մեր տեղեկություններով՝ սերիալը կոչվելու է «3D Շտապօգնություն»:









































