Monday, 15 06 2026
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին

Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Սամվել Շառոյանի շորթման գործը դատարանում է

Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Սամվել Շառոյանի գործը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 10-ը. «Դատը հետաձգել են, իմ ներկայացրած փաստաթղթերը դատարանը համարեց սակավ: Մնացած տեղեկանքներն էլ քաղաքապետարանից, արխիվներից պետք է գտնեմ, տանեմ-ներկայացնեմ»:

Գևորգ Թումասյանը պնդում է, որ նախկինում Ներքին Չարբախի լիազոր ներկայացուցիչ Սամվել Շառոյանը 2005 թվականին իր մորից 6000 դոլար գումար է վերցրել ու մինչ օրս վերադարձրել է միայն 440 դոլարը:

Ըստ նրա` դատարանի վճռից հետո գումարված բանկային տոկոսներով Շառոյանն այժմ արդեն պարտք է մոտ 8-9 հազար դոլար:

Թումասյանն ասում է, որ 2005 թ. փորձել են գնել իր թռչնանոցը` հետագայում այն տուն դարձնելու նպատակով: «Տարիներ շարունակ գումար էինք հավաքում, Սամվել Շառոյանն էլ մորս առաջարկել էր գնել թռչնանոցը՝ փոքրիկ հողակտորով: Սակայն այն կադաստրային գրանցում չուներ, պայմանավորվել են իրար հետ, պարտավորագիր են ստորագրել, իսկ 2 ամիս անց Շառոյանն ասաց, թե չի ստացվում, չի կարողացել դասավորել փաստաթղթերը, բայց գումարն էլ ծախսել է, և մայրս պետք է համբերի, որ գումարը հավաքի, հետո տա, և այդպես էլ չի վերադարձրել»:

Երբ դատարանը վճռել է, որ ավագանու ԲՀԿ-ական անդամը պետք է վերադարձնի գումարը, նա իր տունն ու ունեցվածքը մի քանի օրում նվիրել է այլ անձի` փաստացի դառնալով ունեզուրկ և անօթևան:

Հիմա այդ թռչնանոցի վրա կալանք է դրված, և Գևորգ Թումասյանը դատարանից պահանջում է, որպեսզի այն ճանաչեն Շառոյանի սեփականությունը և բռնագանձեն. թռչնանոցը կադաստրային գրացնում չունի և իրենը չի համարվում: Ի դեպ, Սամվել Շառոյանը դատական նիստերին չի ներկայացել, նրա փոխարեն եկել է փաստաբանը:

«Իսկ ընդհանրապես, իր մեղքն ընդունել-չընդունելը շատ քիչ է»,- ասաց Գ. Թումասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում