ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում որոշել է թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինիս ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական), օտարել դասական աճուրդով: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ:
Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:









































