Սիրիայի ընդդիմությունը համաձայն է մասնակցել «Ժնև-2» համաժողովին, եթե Իրանը բանակցություններում որպես միջնորդ հանդես չգա, հաղորդում է Al Arabiya-ն:
Համապատասխան հայտարարությունն արել է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան: Նրա խոսքերով` Իրանը «Սիրիայի թշնամին և զավթիչն է», ուստի համաժողովի ընթացքում չպետք է հանդես գա միջնորդի կարգավիճակում:
«Մենք չեն հրաժարվում «Ժնև-2»-ին մասնակցելուց, սակայն պահանջում ենք դրա հաջողության երաշխիքները: Եթե մենք ստանանք այդ երաշխիքները, մենք դրանք կներկայացնենք ռազմական ղեկավարությանը»,- ընդգծել է Ջաբրան` հավելելով, որ ընդդիմությունը Բաշար Ասադի կողմից Սիրիայում մարտնչող «Հըզբոլլահ»-ին կոչ է անում անհապաղ լքել երկրի տարածքը:







































