Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում զոհված անօրինական միգրանտների հիշատակը:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր մայրցամաքի վրա հարստությունը հավասարաչափ բաշխված չէ: Սակայն մենք՝ Եվրոպայի բնակիչներս, ավելի հարուստ ենք, քան այդ երկրների բնակիչները, ովքեր ցանկանում են մեր մայրցամաք հասնել՝ հույսները մեր օգնության վրա դնելով: Նրանց հետ համեմատած՝ մենք ավելի հարուստ և ուժեղ ենք»,- նշել է Շուլցը:
«Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց դեմ մենք պետք է պայքարենք, այդ հարստությունը պետք է պարտավորեցնի մեզ պաշտպանել նրանց, ովքեր դա ակնկալում են մեզանից»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը:
Նա հույս է հայտնել, որ մեկ րոպե լռությունը ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության մեջ հնարավոր է հեղաշրջում անի, փոխանցում է Интерфакс-ը:







































