Իսպանական Ֆերես քաղաքում ցլերի տոնական վազքի ժամանակ մի կին է զոհվել, տեղեկացնում է EFE գործակալությունը:
Տուժածը ծանր վիճակում հիվանդանոց է հասցվել, սակայն ստացված վնասվածքներից մահացել է:
Ցլերի վազքի հետևանքով 3 մարդ էլ վիրավորվել է: Տուժածներից մեկը զոհվածի դուստրն է եղել, ով հիվանդանոց է տեղափոխվել ուսի վնասվածքներով: Մնացած տուժածների վնասվածքներն աննշան են, փոխանցում է ria.ru-ն:









































