Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական սանկցիան կիրառեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:
Դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
Հիշեցնենք, երբ կարգադրիչները պահանջել էին բացել պայուսակները, փաստաբանները չէին կարողացել մտնել նիստերի դահլիճ:










































