Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվում է Վարդան Մախմուրյանի գործի դատավարությունը:
30-ամյա Վարդան Մախմուրյանը 2007-2012 թվականների ընթացքում քաղաքացուհի Լ. Վարդանյանին մատուցել է իրավաբանական ծառայություններ, նրա շահերը ներկայացրել դատական տարբեր ատյաններում:
Մախմուրյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, չարաշահել է Վարդանյանի վստահությունը, պահանջել ու ստացել է 1 միլիոն 945 հազար 600 դրամ գումար՝ խոստանալով կարգավորել հօգուտ նրա դատական ակտ կայացնելու հարցը:
Այնուհետև Մախմուրյանը համակարգչով կեղծել և Վարդանյանին է ներկայացրել վարույթ ընդունելու մասին դատական որոշում:
Վարդան Մախմուրյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մախմուրյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































