Այսօր «Անելիք բանկի» նորանշանակ վարչության նախագահ Ներսես Կարմանուկյանը ընդունելություն էր կազմակերպել«Անելիք բանկի» 100% բաժնետոմսերը լիբանանյան «Կրեդիտ Բանկին» անցնելու կապակցությամբ:
Նրա խոսքով` «Կրեդիտ Բանկը» կապում է Հայաստանի ֆինանսական շուկան երկու ամենախոշոր հայկական համայնքներ ունեցող երկրների` Ռուսաստանի և Լիբանանի հետ:
«Դառնալով Անելիք բանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը` մենք կանենք առավելագույնը, որպեսզի այն հաջողություններ գրանցի իր գործունեության բոլոր ուղղություններում: Վստահ ենք, որ բանկի նոր ղեկավարությունն ի դեմս վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի կկարողանա բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները հասցնել այնպիսի մակարդակի, որ այն համալրի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքը»,- նշեց Կրեդիտ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ֆրեդի Զրեյը:










































