Լեհաստանից արտագաղթողների թիվը 2012-ին կազմել է 2.13 միլիոն, որը նախորդ տարվա համեմատ՝ ավել է 70 հազարով: Այս մասին գրում է Rzeczpospolita թերթը:
38 մլն բնակչություն ունեցող Լեհաստանում արտագաղթն աճում է 3-րդ տարին անընդմեջ` չնայած Արևմտյան Եվրոպայում դանդաղ տնտեսական աճին: Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ ապրուստ վաստակելու համար երկրից ավելի շատ մեկնում են երիտասարդ լեհերը: Մեկ տարուց ավելի հայրենիքից դուրս գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 1.6 մլն:
Պարբերականի տվյալներով` արտագաղթողներից 1.4 մլն-ը 39 տարեկանից ցածր մարդիկ են: Դրանց թվում հատկապես շատ են 25-34 տարեկանները` 726 հազար: Նրանց ընդհանուր թիվը Լեհաստանում կազմում է 6.58 մլն: Այսպիսով, երկիրը լքել է այս տարիքային խմբին պատկանող յուրաքանչյուր 10-րդ լեհ:








































