«Նորվիչ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխն անդրադարձել է իր թիմակից Վիլիանի խաղին, ով դարձավ խաղի վերջին գոլի հեղինակը:
«Վիլիա՞նը: Նա հարմարվում է թիմին: Միշտ չէ, որ դա հեշտ է լինում, քանի որ երբ գալիս ես Պրեմիեր Լիգա, պետք է հարմարվես երկրին, սովորես լեզուն:
Նա կամաց-կամաց մարզավիճակ է ձեռք բերում, շատ լավ խաղաց «Սուինդոն»-ի դեմ, լավ դուրս էր գալիս փոխարինման:
Երեկ նա հիանալի գոլ խփեց, ինչը նրան վստահություն կներշնչի, ու հուսով եմ` դա կօգնի նրան ավելի արագ հարմարվել թիմին»,- ասել է Չեխը: