Ռուսաստանում երկրորդ անգամ հանգել է օլիմպիական կրակը, որը մարաթոնյան վազքով անցկացվում է Մոսկվայով: Այս մասին վկայում է YouTube-ում հրապարակված տեսանյութը: Կրակը հանգել է այն ժամանակ, երբ հերթական ջահակիրն այն անցկացնելիս է եղել Կրեմլի մոտով:
Մարդիկ շտապել են օգնել ջահը բռնած տղամարդուն՝ փորձելով վառել այն կրակայրիչով: Կադրի հետևում լսվում է «գոնե այս անգամ ոչ կրակայրիչով» արտահայտությունը: Անհաջող փորձից հետո օլիմպիական խորհրդանիշը հնարավոր է եղել վառել մեկ այլ ջահով, և տղամարդը շարունակել է իր ուղին:
Հիշեցնենք, որ առաջիկա 4 ամիսներին օլիմպիական կրակը կանցնի Ռուսաստանի մի շարք քաղաքներով ու ի վերջո կհասնի Սոչի, որտեղ ձմռանը կկայանա Օլիմպիադան: Հատկանշական է, որ նախօրեին կրակը ևս հանգել էր, երբ այն տեղափոխում էր լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը:









































