Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակչում Լեւոն Արոնյանը երկու պարտիաների արդյունքում 2:0 հաշվով հաղթել է հարավաֆրիկացի Դենիել Քոդերիին և դուրս եկել 1/32-րդ եզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Բորիս Գրաչովի ոչ-ոքի 1:1 է խաղացել: Հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկվի այսօր կայանալիք թայ-բրեք պարտիաներում: 1/64-րդ եզրափակչում իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ երկու պարտիաների ոչ-ոքի է ավարտել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը ով ևս պայքարը կշարունակի թայ-բրեքում:









































