Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Orange-ը Digitec Expo 2013-ին ներկայացրել է մի շարք նորարարություններ

Երեկ ավարտվեց Digitec Expo 2013 տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Արդեն երկրորդ անգամ այս միջոցառմանը մասնակցող Orange-ն իր տաղավարում այցելուներին առաջարկում էր ծանոթանալ ընկերության մի շարք նորարարություններին:

Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրեց երկրորդ սերնդի MyFi սարքը՝ ներբեռնման մինչև 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ: MyFi-ը 3G+/Wi-Fi մոդեմ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Wi-Fi ծածկույթ Orange-ի ցանցում ցանկացած վայրում, ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում, որոնցից մեկը՝ լարով (համակարգիչ, նոութբուք, սմարթֆոն, Wi-Fi տեսախցիկ, խաղային համակարգ և այլն): Հիշեցնենք, որ Orange-ի ցանցը միակն է Հայաստանում, որ իր ամբողջ ծածկույթում հնարավորություն է տալիս ներբեռնման մինչև 21,6 Մբ/վ արագություն, իսկ 5 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում և Արարատում, մինչև 42.2 Մբ/վ արագություն:

Digitec-ում Orange-ը ներկայացրեց նաև նոր սերնդի Flybox-ը, որն ինտերնետի և ֆիքսված հեռախոսակապի միասնական լուծում է ինչպես տան , այնպես էլ աշխատավայրի համար: Նոր Flybox-ը, որը շուտով կլինի վաճառքում, կունենա արդեն մինչև 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն և և Wi-Fi-ի միջոցով ինտերնետին միաժամանակ 32 սարքավորում միացնելու հնարավորություն: Ֆլայբոքսին կարելի է նաև միացնել մեկ ֆիքսված հեռախոս և այն օգտագործել տան կամ գրասենյակի ֆիքսված հեռախոսակապի համար:

Orange-ի տաղավարի «Խելացի տուն» բաժնում ներկայացված էին լուծումներ, որոնք թույլ են տալիս վերահսկել բնակարանը, գրասենյակը կամ ամառանոցը հեռավորության վրա: Այստեղ ներկայացված է, թե հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգտակար լինել միանգամայն այլ, անսպասելի ոլորտներում: Ներկայացված էր մասնավորապես GSM տեսախցիկը, որը թույլ է տալիս հեռակա կերպով իրական ժամանակում տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում տանը, ամառանոցում կամ խանութում և անգամ դիտել անցուդարձը հեռախոսի էկրանին կամ համակարգչով: Մյուս սարքը MyPlug-ն էր, որի շնորհիվ կարելի է հեռավորության վրա կառավարել տան էլեկտրական հոսանքի աշխատանքը՝ SMS-ով միացնել կամ անջատել սարքեր ու համակարգեր, ինչպես նաև հետևել էլեկտրաէներգիայի սպառմանը և հեռախոսի միջոցով ստանալ ավտոմատ ազդանշան, եթե օրինակ հոսանքի անջատում է եղել:

«Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր և Orange Խմբի ամբողջ նորարարական ուժը՝ էլ ավելի հարմարավետ դարձնելու մեր բաժանորդների կյանքը: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաները հզոր ուժ կարող են լինել՝ օգտագործվելով ոչ միայն որպես կապի միջոց, այլ նաև որպես առօրյան կազմակերպելու ու հեշտացնելու գործիքներ՝ ամենաբազմազան նպատակներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ձայնային ծառայությունների ոլորտում Orange-ը ներկայացրեց հեռախոսազանգի HD որակը: Օրանժ Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է և մինչ օրս միակ օպերատորը Հայաստանում և ողջ տարածաշրջանում, որը ներդրել է այս ծառայությունը: Օրանժ Արմենիայից հետո HD որակով ձայնը ներդրվեց նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր: HD որակով ձայնն այսօր հասանելի է 60 երկրում և տրամադրվում է 78 օպերատորի կողմից, որոնցից 18-ն Orange-ի տարբեր մասնաճյուղեր են: HD որակի ձայն ստանալու համար անհրաժեշտ է, որ և´ օպերատորի ցանցն այդ հնարավորությունն ունենա, և´ երկու հեռախոսները, որոնցով կատարվում է զանգը: Այսօր HD ձայնը դառնում է որակի նոր չափանիշը, և աշխարհում արտադրվող նոր սմարթֆոններն ու ոչ միայն սմարթֆոնները` Alcatel, Apple, Samsung, Nokia, LG, Sony և այլ արտադրողների կողմից, մեծամասամբ ունեն HD ձայնի հնարավորություն, որը Հայաստանում հնարավոր է զգալ միայն Orange-ի ցանցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում