Այսօր հարավչինական Սյամեն քաղաքում տեղի է ունեցել ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի բացումը (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ)։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Միասին լուսանկարվելուց հետո նրանք ուղևորվել են նեղ կազմով հանդիպման, որի ընթացքում կքննարկեն իրավիճակը համաշխարհային տնտեսությունում, գլոբալ տնտեսական կառավարումը, միջազգային և տարածաշրջանային հակամարտությունները, ինչպես նաև ազգային անվտանգությունն ու զարգացումը։
Չինաստանը, որն այս տարի նախագահում է ԲՐԻԿՍ-ում, գագաթնաժողովի նպատակ է սահմանել հանուն խաղաղության ու կայունության աջակցման փոխշահավետ ու համապարփակ գործընկերության ուժեղացումը, համընդհանուր զարգացման առաջխաղացումը և գլոբալ կառավարման համակարգի բարելավումը։
Այսօր կկայանա նաև ընդլայնված կազմով՝ «1+20» ձևաչափով հանդիպում, որի մասնակիցները կքննարկեն գործնական փոխգործակցությունը՝ ընդհանուր զարգացման նպատակով, մարդասիրական և մշակութային փոխանակությունների հարցերով։
Երկօրյա գագաթնաժողովի շրջանակում հանդիպումների արդյունքներով հայտարարություն կընդունվի։










































