Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

TED talks․ Շարմին Օբեիդ Չինոյ. Ինքնասպան ահաբեկիչների դպրոցում

Այսօր ես ուզում եմ նայել ինքնասպան ռմբակոծիչներ դարձող երեխաների վրա լրիվ ուրիշ տեսանկյունից: 2009թ-ին 500 ռմբակոծություն է գրանցվել Պակիստանի շրջանում: Ես մի տարի անց կացրի` աշխատելով երեխաների հետ, որոնք վարժեցվում էին ինքնասպան ռմբակոծիչներ դառնալու համար, և Թալիբանի հավաքագրողների հետ` փորձելով հասկանալ, թե ինչպես է Թալիբանը այս երեխաներին փոխակերպում կենդանի ռազմամթերքի և թե ինչու էին այդ երեխաները ակտիվորեն գրանցվում նրանց կազմակերպության մեջ:

Ես ուզում եմ, որ դուք մի կարճ տեսանյութ դիտեք իմ վերջին վավերագրական ֆիլմից` «Թալիբանի երեխաները»:

Թալիբանն հիմա իր սեփական դպրոցն է վարում: Նրանք որպես թիրախ են ընտրում աղքատ ընտանիքներին և համոզում ծնողներին ուղարկել իրենց երեխաներին: Փոխարենը` նրանք անվճար կերակուր և ապաստարան են ապահովում և երբեմն ընտանիքներին ամսեկան գումար վճարում: Մենք քարոզչական տեսանյութ ենք ձեռք բերել, որը պատրաստվել էր Թալիբանի կողմից: Երիտասարդ տղաներին արդարացումներ են սովորեցնում ինքնասպանական հանձակումների և լրտեսների վերացման համար:

Ես կապ հաստատեցի Սվաթից մի երեխայի հետ, որն այդպիսի մի կրոնական դպրոցում էր սովորել: Հազրաթ Ալին Սվաթի մի աղքատ ընտանիքից է: Նա միացել է Թալիբանին մեկ տարի առաջ, երբ նա տասներեք տարեկան էր:

Ինչպե՞ս է Թալիբանը ձեր շրջանում ստիպում երիտասարդներին միանալ իրենց:

Հազրաթ Ալի. «Սկզբում նրանք մեզ տանում են մզկիթ և քարոզ են կարդում մեզ համար: Ապա նրանք մեզ տանում են կրոնական դպրոց և Ղուրանից բաներ սովորեցնում»:

Շարմեն Օբեյդ Չինոյ` Նա ասում է ինձ, որ երեխաներն այնուհետև մի քանի ամիս զինվորական դասընթաց են ացնում:

ՀԱ.` Նրանք մեզ սովորեցնում են ատրճանակներ, Կալաշնիկով, հրթիռներ, նռնակներ և ռումբեր օգտագործել: Նրանք մեզ խնդրում են դրանք միայն անհավատների դեմ օգտագործել: Ապա նրանք մեզ սովորեցնում են ինքնասպանական հարձակում գործել:

ՇՕՉ` Դու կցանկանայի՞ր այդպիսի հարձակում գործել:

ՀԱ` Եթե Ամենազոր Աստվածն ինձ ուժ տա:

ՇՕՉ` Ես իմ հետազոտության մեջ տեսել եմ, որ Թալիբանը կատարելագործել է երեխաների ներգրավման և վարժեցման իրենց մեթոդները: Եվ ինձ թվում է, որ դա հինգ քայլից բաղկացած գործընթաց է: Առաջին քայլն այն է, որ Թալիբանը կենտրոնանում է մեծ և աղքատ ընտանիքների վրա, որոնք ապրում են գյուղական շրջաններում: Նրանք առանձնացնում են երեխաներին ծնողներից` խոստանալով հագուստ, սննդամթերք և ապաստարան ապահովել նրանց երեխաներին: Ապա նրանք ուղարկում են այդ երեխաներին հարյուրավոր կիլոմետրեր հեռու` ծայրահեղ իսլամական դպրոցներ, որոնք ծառայեցվում են Թալիբանի նպատակներին:

Քայլ երկրորդ` նրանք երեխաներին Ղուրան են սովորեցնում, որը Իսլամի սուրբ գիրքն է, արաբերենով` մի լեզու, որն այս երեխաները չեն հասկանում և որով չեն խոսում: Նրանց ամբողջ հույսն այն ուսուցիչներն են, որոնք իմ սեփական աչքերի առաջ խեղաթյուրում էին գրքի հաղորդագրությունը այս երեխաների համար, երբ և ինչպես իրենց հարմար էր: Այս երեխաներին ուղղակիորեն արգելվում է թերթեր կարդալ, ռադիո լսել, կարդալ ցանկացած գրքեր, որոնք ուսուցիչներն նրանց չեն հանձնարարում: Եթե ինչ-որ երեխա բռնվում է այս կանոնները խախտելիս, նա խիստ նկատողություն է ստանում: Փաստորեն, Թալիբանը ստեղծում է այս երեխաների համար լրիվ մեկուսացում տեղեկատվության ցանկացած այլ աղբյուրներից:

Քայլ երեք` Թալիբանն ուզում է, որ այս երեխաներն ատեն այն աշխարհը, որում այսօր ապրում են: Այսպիսով, նրանք ծեծում են այս երեխաներին: Ես դա տեսել եմ: Երեխաներին օրը երկու անգամ կերակրում են չորացած հաց և ջուր: Նրանց շատ հազվադեպ է թույլատրվում խաղեր խաղալ: Նրանց օրն ութ անգամ ասում են, որ միակ բանը, որ իրենց անհրաժեշտ է անել` Ղուրան կարդալն է: Երեխաները փաստացի բանտարկյալներ են: Նրանք չեն կարող լքել դպրոցը, գնալ տուն: Նրանց ծնողներն այնքան աղքատ են, որ ոչ մի հնարավորություն չունեն նրանց հետ բերելու:

Քայլ չորս` Թալիբանի ավելի տարիքով անդամները` մարտիկները, սկսում են խոսել երիտասարդ տղաների հետ նահատակության փառավորության մասին: Նրանք պատմում են, թե ինչպես են մահից հետո նրանց դիմավորելու մեղրի և կաթի լճերով, ինչպես են 72 կույսեր սպասելու նրանց դրախտում, ինչպես է այնտեղ լինելու անսահմանափակ սնունդ, և ինչպես է այդ փառքը խթանելու նրանց` դառնալ հերոսներ նրանց թաղամասերում: Փաստորեն, սա ուղեղի լվացման գործընթաց է, որն արդեն սկսվել է:

Քայլ հինգ` ես հավատացած եմ, որ Թալիբանն ունի քարոզչության ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Այն տեսանյութերը, որոնք նրանք օգտագործում են, պարունակում են կանանց, տղամարդկանց և երեխաների նկարներ, որոնք մահանում են Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում: Եվ հիմնական հաղորդագրությունն այն է, որ Արևմտյան ուժերը քաղաքացիների մահվան մասին չեն հոգում, այսպիսով, մարդիկ, որոնք ապրում են այս շրջաններում և աջակցում են կառավարությանը, աշխատում են Արևմտյան ուժերի հետ, արժանի են մահվան: Ահա, թե ինչու են Պակիստանի քաղաքացիները, որոնցից միայն 6000-ը սպանվել են վերջին երկու տարիների ընթացքում, արժանի դրան: Եվ այսպիսով, այս երեխաներն վարժեցվում են դառնալ ինքնասպան ռմբակոծիչներ: Նրանք պատրաստ են դուրս գալ կռվի, որովհետև նրանց ասել են, որ դա նրանց համար միակ ճանապարհն է Իսլամը փառաբանելու համար:

Ես ուզում եմ, որ դուք ֆիլմից մեկ այլ հատված դիտեք:

Այս տղայի անունը Զենոլա է: Նա պայթեցրել է ինքն իրեն` սպանելով ևս վեց մարդու: Այս տղայի անունը Սադիկ է: Նա սպանել է 22 մարդու: Այս տղայի անունը Մեսուդ է: Նա սպանել է 28 մարդու: Թալիբանը վարում է ինքնասպանների դպրոցներ` պատրաստելով տղաների սերունդներ քաղաքացիների դեմ դաժանությունների իրագործման համար:

Դու կուզենայի՞ր ինքնասպանական հարձակում գործել:

Տղան` Մեծ հաճույքով: Բայց միայն, եթե հորս թույլատվությունը ստանամ: Երբ ես ինձանից երիտասարդ կամ իմ տարիքի ինքնասպան ռմբակոծիչներ եմ տեսնում, ես այնպես եմ ոգեշնչվում նրանց սարսափելի ահաբեկություններից:

ՇՕՉ` Ի՞նչ օրհնանք դու կստանաս, եթե ինքնասպանական հարձակում գործես:

Տղան` Դատավճռի օրը, Աստված կհարցնի ինձ. «Ինչու՞ դու դա արեցիր», և ես կպատասխանեմ. «Իմ Տեր, միայն քեզ երջանկացնելու համար եմ ես զոհել իմ կյանքը` պայքարելով անհավատների դեմ»: Ապա Ամենակարող Աստված կտեսնի իմ մտադրությունը: Եթե իմ մտադրությունը չարությունը Իսլամից արմատախիլ անելն էր, ապա ես կպարգևատրվեմ դրախտով:

ՇՕՉ` Ես թողնում եմ ձեզ` բոլորիդ, այս մտքով` եթե դուք մեծանայիք այս պայմաններում` ունենալով ընտրության այս հնարավորությունները, արդյո՞ք դուք կընտրեիք ապրել այս աշխարհում, թե՞ փառահեղ հետմահու կյանքում: Ինչպես Թալիբանի մի հավաքագրող ասաց ինձ` «Այս պատերազմում միշտ էլ թողության գառներ կլինեն»:

Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում