Կիրակի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը ենթարկվել է հրանոթային հարձակման, որի հետևանքով զոհվել է 1958թ. ծնված սիրիահայ Հովիկ Կարդացողյանը:
Ինչպես հաղորդում է «Ազդակը», թնդանոթային հարձակման են ենթարկվել, մասնավորապես, Աբբասիին, Քասսա և Բաբ Թումա շրջանները: Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, կա ավելի քան 20 վիրավոր:
Հարձակման հետևանքով վնասվել են նաև բնակարաններ: Քասսա շրջանում տեղակայված է ուղղափառ Ս. Խաչ եկեղեցին, որը ևս նյութական վնասներ է կրել:








































