Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են շտապ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու անհրաժեշտության մասին Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն, հայտնում է NHK-ն:
Նրա խոսքով՝ ճապոնական կողմը մտադիր է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարման հասնել Կորեական թերակղզում իրավիճակի հերթական սրման պատճառով:
«Մենք մտադիր ենք կոորդինացնել մեր գործողությունները համապատասխան երկրների հետ ՄԱԿ ԱԽ նիստի շտապ գումարման նպատակով»,- հայտարարել է Տարո Կոնոն:
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Փխենյանի գործողությունները «բացարձակ աններելի են»:











































