«Հասարակությունը լրջորեն քննարկում է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցը, և քանի որ մեկ անգամ արդեն՝ 2013-ին, Հայաստանը չէր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը, ուստի և՛ հասարակության մեջ, և՛ քաղաքական ու փորձագիտական դաշտում կային լուրջ կասկածներ փաստաթուղթը երկրորդ անգամ ստորագրելու առումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրենի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ողջունելով բազեականների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու որևէ խոչընդոտ չկա:
Նրա խոսքով՝ ի վերջո, գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի մեր իշխանությունների վրա, իսկ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր սանկցիաները բերեցին նրան, որ այդ հարցը թարմացվեց:
Ստեփան Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում է ուղերձ՝ ուղղված մեր հասարակությանը, և ինչ-որ չափով նաև մեսիջ Եվրամիությանը, որ՝ «պետք չէ մտավախություն ունենալ, մենք պատրաստ ենք ստորագրել»:
Հարցին՝ ի՞նչ հիմքեր կան ասելու, որ Ռուսաստանը այս անգամ էլ կարող է խոչընդոտել այս համաձայնագրի ստորագրմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ գլխավոր հիմքն այն է, որ Ռուսաստանն իրոք չի ուզում, որ Հայաստանը այլընտրանքներ ունենա, ուզում է, որ մենք ամբողջությամբ լինենք իրենց ազդեցության տակ: Իսկ եթե Հայաստանը նոյեմբերին չստորագրի այդ համաձայնագիրը, ինչին ես չեմ հավատում, այդ դեպքում Ռուսաստանը մի հատ էլ ապտակ կտա Եվրամիությանը Հայաստանի միջոցով: Բացի այդ, դա նաև թույլ կտա Ռուսաստանին ասելու, որ իրենք մեկուսացած չեն, ունեն դաշնակիցներ՝ փոքր, մեծ, բայց ունեն»:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը չպետք է մտնի այս խաղերի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































