Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի պատճառով տուժել են նաև երեխաներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com—ը։
Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:









































