Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության անընդհատության:.
Մենք կարող ենք ձևավորել եվրոպական աշխարհակարգ միայն Ռուսաստանի հետ: Ուստի, չնայած մեծ հակասություններին, որոնք շոշափում են Ուկրաինան և տարածքային անձեռնմխելիությունը, ես միշտ հանդես եմ գալիս հօգուտ այն բանի, որպես չընդհատվի Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը»,- ասել է Մերկելը:
Մերկելն ընդգծել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ջանքեր ներդնել՝ բարելավելու կապերը Ռուսաստանի հետ նաև եվրոպական պաշտպանական և անվտանգության քաղաքականության կողմից: «Բայց դրա հետ միասին անհրաժեշտ է, որ իրագործվեն Մինսկի պայմանավորվածությունները: Դա կլիներ ելակետ ավելի ինտենսիվ գործակցությունը վերականգնելու համար»,- ընդգծել է կանցլերը:
Նա նաև նշել է կարևորությունն այն բանի, որ պահպանվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև զինաթափման բոլոր պայմանագրերը:











































