Նախիջևանում ադրբեջանական զինվորական մեքենան ընկել է կիրճը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, պաշտպանության նախարարության N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ընկել է կիրճը:
Դեպքի հետևանքով զոհվել է մեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող Մամեդ Գուսեյն օղլու Գուսեյնովը: Ավտոմեքենայում գտնվող մյուս զինվորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընթանում է հետաքննություն:









































