2014թ. «Գլաստոնբերի» բրիտանական երաժշտական փառատոնի 120 հազար տոմսերը վաճառվել են ընդամենը 87 րոպեում՝ գրում է The Daily Star-ը: Դա նշանակում է, որ 1 րոպեում վաճառվել է 3 հազար տոմս:
2014թ. փառատոնի տոմսերը արժեցել են ռեկորդային թանկ՝ 210 ֆունտ սթեռլինգ:
Այնուհանդերձ, միջոցառման կազմակերպչի՝ Մայքլ Իվիսի խոսքով՝ պորտալում գրանցվել է ավելի քան 1 մլն մարդ, ովքեր ցանկանում են տոմս ձեռք բերել: Այդ մարդկանց հսկայական թիվը դարձել է միջոցառման կայքի աշխատանքի խափանման պատճառ:
«Գլաստոնբերին» երաժշտական փառատոն է, որն անցկացվում է 1970-ից՝ Գլաստոնբերի քաղաքից ոչ հեռու՝ Մայքլ Իվիսի ֆերմայում:










































