Իրանի կողմից սպառնալիքը պահպանվում է, այդ իսկ պատճառով պահպանվում են նաև Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրերը: Այս մասին լրագրողներն հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվել է ինդոնեզական Բալի կղզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով: Նշենք, որ Բալիում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:
Քերին նշել է, որ շփումները, որոնք ակտիվացել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև, չեն նշանակում մերձեցում. դրանք նշանակում են նոր հնարավորություններ երկու երկրների համար: