Ստամբուլում թուրքական հետախուզության հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հիմնական սուրհանդակներից մեկը՝ Իրաքի քաղաքացի Վաադ Այադը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության՝ Այադը ձերբակալվել է Սաբիհի Գեքչենի անվան օդանավակայանում՝ մինչ Բաղդադ թռիչքը:.
Ինչպես հաղորդվում է, խուզարկելիս Այադի մոտ գտել են ցուցակ՝ թուրքական և մի շարք արտասահմանյան քաղաքացիների անուններով, որոնք սերտ կապեր ունեն նրանց հետ:
«Հայտնաբերվել են նաև փաստաթղթեր՝ Թուրքիայում կարևոր ռազմավարական օբյեկտների տեղակայման տվյալներով»,- հաղորդում են ԶԼՄ-ները:










































