Այսօր մեկնարկած «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես միշտ մի շարք անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք նրան «պաշտպանում» էին լրագրողներից: Նախարարն անգամ խուսափել է պատասխանել սամանային իրավիճակին վերաբերող մեր հարցին:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը նախարարի պորտֆելը ստանալուց հետո լրագրողների հետ շփվում է բացառապես ասուլիսների միջոցով, հրաժարվում է միջոցառումների ընթացքում պատասխանել լրագրողների հարցերին: Նա նախընտրում է շփվել միայն հեռուստաընկերությունների լրագրողների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում










































