«Առաջին լրատվական»-ը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվել է, թե ինչի հաշվին են ավելացել հարկային հավաքագրումները:
Նրա խոսքերով՝ հարկային հավաքագրումների վրա երեք հիմնական բաղադրիչներ են ազդեցություն թողնում՝ տնտեսական զարգացումները, իրականացվող վարչարարությունը և օրենսդրական փոփոխությունները։ «Ազդեցությունների տեսանկյունից գերակշիռ մաս է կազմում հարկային վարչարարության ազդեցությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումներին և մտահոգություններին՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղի են ունենում մասնավորապես եկամտահարկի հետ կապված:








































