ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 18-ին անցկացնել համաշխարհային առաջնորդների գագաթնաժողով՝ ՄԱԿ-ի կառույցների բարեփոխման հարցով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գոյություն ունեցող փաստաթղթի նախագծին, որը հայտնվել է գործակալության տնօրինության ներքո:
Երկրների առաջնորդները կհրավիրվեն երեքշաբթի՝ ստորագրելու հռչակագրի 10 կետերը, որոնցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արվում «սկսել (համաշխարհային կազմակերպության) արդյունավետ և նպատակահարմար բարեփոխումներ»:
«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կառույցներում կոնկրետ փոփոխություններ ներդնելու գործում՝ նպատակ ունենալով ավելի լավ համաձայնեցնել իր աշխատանքը մարդասիրական հարցերի, խաղաղարար նախաձեռնությունների զարգացման գործում»,- ասվում է փաստաթղթում:
Հռչակագիրը նաև պարտավորեցնում է «կրճատել չափից ավելի աշխատատեղերի քանակը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հիմնական մարմիններում:
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ամերիկացի առաջնորդի ելույթից մեկ օր առաջ:
Թրամփը երկար ժամանակ հանդես էր գալիս, իր կարծիքով, չափազանց մեծ գումարների ծավալի դեմ, որը Վաշինգտոնն ուղղում է ՄԱԿ-ին:











































