Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊԲ մամլո ծառայությունը:
Նշենք, որ Հայկ Խաչատրյանը ծնունդով Շիրակի մարզի Գուսանագյուղից էր, 8 ամիս առաջ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:










































