Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Բաքուն վաղուց է «սպանել» միջնորդներին․Կասպրշչիկը պահում է հավասար հեռավորությունը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը tert.am-ին Չինարի գյուղի միջադեպի հետ կապված պարզաբանման մեջ հայտարարել է, որ անկարող էին հաստատել, թե որ կողմից են եղել կրակոցները, որոնք թույլ չեն տվել ԵԱՀԿ մոնիթորինգային խմբին դիտարկել սահմանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերում ԵԱՀԿ Մոնիթորինգի խումբը չէր կարողացել դիտարկել սահմանը, որովհետև ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել դիտարկման գոտում:

Եվ ահա, Կասպրշչիկը, որի դիտորդների կյանքը վտանգել են ադրբեջանական կրակոցները, հայտարարում է, որ չեն կարող հաստատել, թե ով էր կրակում: Սա առնվազն տարօրինակ բացատրություն կամ պարզաբանում է, քանի որ դիվանագիտական չեզոքության այսպես ասած անհրաժեշտությունն այլևս վերածվում է որոշակի մարմաջի, երբ մարդիկ, որոնց ուղղությամբ կրակում է Ադրբեջանը, փաստացի արդարացնում են այդ կրակոցները, հայտարարելով, թե չգիտեին ով էր կրակում: Կասկած չկա, որ հարգարժան պարոն Կասպրշչիկը հիանալի գիտի, թե որտեղից են կրակել: Բայց նա պահում է այսպես ասած հավասար հեռավորությունը, որովհետև այդպիսին է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ այսպես ասած միջազգային թրենդը:

Սերժ Սարգսյանն իր վերջին հեռուստահարցազրույցում հայտարարում էր, թե համանախագահները ամեն ինչ էլ շատ լավ գիտեն, բայց ասում են, որ կարող են հասցեական մատնանշել մեղավորին, քանի որ իրենց կմեղադրեն միջնորդության սկզբունքը խախտելու մեջ: Բայց բանն այն է, որ միջնորդության սկզբունքը խախտվում է հենց այդ չեզոքությամբ, և արդեն վաղուց: Երբ ակնհայտ հանցավոր քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը, արժանանում է ոչ թե կոնկրետ գնահատականի, այլ արդարացումների, ինչպես, օրինակ, հարգարժան պարոն Կասպրշչիկի դեպքում, ապա դա այլևս միջնորդություն կամ դիվանագիտություն չէ, դա այլևս հանցագործության պարտակում է կամ խրախուսում: Որովհետև միջնորդություն հնարավոր է, երբ կա խաղաղ գործընթացի երկուստեք կամք: Եթե մի կողմից կա պարզապես մահաբեր շանտաժի քաղաքականություն, չեզոքությունը միջնորդության և մարդասիրության կանոնների ոտնահարում է, անկախ ամեն ինչից: Մեծ հաշով, միջազգային հանրությունը գուցե իր համար էլ աննկատ հասել է այդ սահմանին:

Ուզում ենք հավատալ, որ իր համար էլ աննկատ և այդ իսկ պատճառով հուսալ, որ ահազանգերը թույլ կտան միջազգային հանրությանը նկատել չեզոքության դառը հետևանքը, որ արդեն ուղղվում է ոչ միայն հայ զինվորներին ու սպաներին, այլ նաև ԵԱՀԿ դիտորդներին: Այլապես, այդպես շարունակելու դեպքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պարզաբանումից ոգևորված ադրբեջանցի դիրքապահների դեպքում հաջորդ թիրախը կլինի արդեն Կասպրշչիկը կամ համանախագահները: Մյուս կողմից, հայկական կողմին իհարկե յուրաքանչյուր այդպիսի պարզաբանում հերթական անգամ պետք է ընդամենը հիշեցնի  պարզ ճշմարտությունը, որ իրական քաղաքականության ռեժիմում հարգում են նրանց, ովքեր պաշտպանում են իրենց շահը և ցուցաբերում են ինքնիշխան սուբյեկտություն:

Հետևաբար, դրանից է կախված նաև հայկական խնդիրների հանդեպ միջազգային հանրության դիրքորոշումը, որի վերաբեյալ պետք չէ ունենալ պատրանքներ, ինչպես մեր պատմության ամենաողբերգական փուլերից մեկում: Միջազգային հանրությունը խիստ ընդհանրական հասկացություն է, կան կոնկրետ շահեր, և կան կոնկրետ շահընկերներ, որոնց պետք է գտնել և հարաբերվել նրանց հետ շիտակ, ազնիվ, արժանապատիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում