Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Սոթքում հրշեջների եւ բնակիչների ուժերով հրդեհից փրկվել են սոճուտները

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հյուսիս արեւելյան կողմի խոտածածկ տարածքներում այսօր կեսօրվանից հրդեհ է բռնկվել, որը մարելու համար աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ փրկարարները եւ Սոթք գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ՝ գյուղապետարանի անձնակազմի ղեկավարությամբ:

Ինչպես  տեղեկացրել է Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքներում, որը տարածվել է մոտ 200 հեկտար տարածքում եւ ընդգրկել նաեւ սոճու պուրակները, որոնք ընդգրկում են մոտ 7 հեկտար տարածք:

Դրությունը բարդացել է այնքանով, որ մի կողմից հրդեհի տարածմանը նպաստել է քամոտ ու չոր եղանակը, մյուս կողմից էլ թեք ու քարքարոտ տեղանքում հնարավոր չի եղել մոտեցնել ջրցան մեքենաները, ուստի եւ հրշեջ փրկարարներին եւ նրանց աջակցող մարդկանց մնացել է կրակը մեկուսացնել այլ միջոցների գործադրմամբ:

«Այրվեց մոտ 200 հեկտար խոտածածկ տարածք: Կրակը հասավ նաեւ սոճուտներին: Բարեբախտաբար, միահամուռ ուժերով կարողացանք կանխել աղետը, այլապես սոճու անտառները եւս հրո ճարակ կդառնային: Մի 10-15 կիսայրված ծառ ունեցանք, բայց կրակի տարածումը կարողացանք կանխել: Ուղղակի անձնուրաց ձեւով աշխատեցին թե՛ հրշեջները, թե՛ մեր գյուղի երիտասարդները, այլապես վիճակն աղետալի կլիներ: Կրակի դեմ մաքառել ենք հնարավոր բոլոր միջոցներով: Սոճուտները հիմնականում փրկել ենք սոճու թաց ճյուղերի օգնությամբ: Ժամը 19:00-ի դրությամբ կարողացանք մեկուսացնել կրակը: Հավելեմ, որ երկու օր առաջ էլ մեր գյուղում եւս 100 հեկտար խոտածածկ տարածք էր այրվել: Պետք է այսուհետ ավելի աչալուրջ լինենք»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում