Thursday, 11 06 2026
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ինչու Սերժ Սարգսյանը չի փակում Քոչարյանի թեման

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջին ոչ թե պատասխանում, այլ բազմաթիվ, նորանոր հարցեր է առաջ բերում: Քոչարյանի քաղաքական ակտիվության և հնարավոր վերադարձի փորձերի մասին խոսակցություններին, մամուլի վերլուծություններին և հարցադրումներին քաղաքական դաշտի սուբյեկտները պատասխանում են բավական զգուշավոր՝ կամա թե ակամա ընդգծելով այդ հարցում առավելապես հոգեբանական գործոնի առկայությունը: Հայտնի է, որ Քոչարյանը խաղում է գերազանցապես հասարակության, քաղաքական դաշտի և իշխանության հոգեբանության վրա, իսկ ռեալ քաղաքական հող նրա ոտքի տակ չկա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Բայց խնդիրը տվյալ պարագայում այն է, որ, այդ ամենով հանդերձ, Հայաստանի իշխանական համակարգի մասով այդ հոգեբանական գործոնը միանգամայն աշխատող և զգալիորեն բավարար հանգամանք է, որ համակարգը իսկապես տրվի դրան և սկսի «աշխատել» ու «ապրել» այդ ռեժիմով:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգի ձևավորման տրամաբանությունն ու գործունեության այսպես ասած՝ արժեքային կողմնորոշիչները միանգամայն պարարտ հող են ստեղծում հոգեբանական ներգործության համար: Ավելին՝ այդ ամբողջ համակարգը կառուցված է հենց հոգեբանության ու բնազդների վրա, հետևաբար, հոգեբանության և բնազդների վրա ազդելով էլ հնարավոր է քանդել համակարգը: Ով առնչություն է ունեցել դրա հետ, դա շատ լավ գիտի, ու եթե ունի իշխանությունը քանդելու կամ դրան տիրանալու խնդիր, անկասկած, առաջնային քայլերից մեկը համարում է այդ հոգեբանական ներգործությունը:

Խնդիրն այն է, որ այդպես է բոլոր այն համակարգերի դեպքում, որոնք ձևավորվում և գործում են ոչ թե իրավական կատեգորիաների հիման վրա, այլ ստվերային պայմանավորվածությունների և չգրված օրենքների: Ով՝ ով, Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է ծանոթ այդ համակարգին, քանի որ դրա ճարտարապետներից մեկն է: Հետևաբար, նա լավ գիտի, թե համակարգի որտեղին է պետք խփել ու երբ խփել այն ցնցելու համար: Ընդ որում, Քոչարյանին տվյալ պարագայում, գոնե առայժմ, հարկավոր է ցնցել, ոչ թե քանդել համակարգը, քանի որ քանդելու դեպքում նա ինքն էլ կմնա փլատակների տակ:

Թող տարօրինակ չթվա, բայց քանդելու խնդիր դրել էր այդ համակարգին նույնպես քաջածանոթ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հենց այդ պատճառով էր, որ գրեթե հասել էր իր նպատակին 2008 թվականի համաժողովրդական ալիքը գլխավորելով: Համակարգը արդեն քանդվում էր, ինչն էլ Քոչարյանին ստիպեց գնալ ուժային լուծումների: Իսկ Քոչարյանին ներկայումս հարկավոր է ցնցել համակարգը, որ այն խուճապի մեջ հիասթափվի Սերժ Սարգսյանից և պահանջի Քոչարյանի վերադարձը: Եվ դատելով Քոչարյանի վերադարձի մասին իշխանության վախվորած աձագանքներից՝ երբ որևէ մեկը չի համարձակվում գնահատական տալ Քոչարյանի թե՛ նախագահությանը, թե՛ նրա հետնախագահական պահվածքին, նրան հաջողվում է հոգեբանական ներգործություն ունենալ համակարգի վրա:

Այդ իրավիճակում իշխանությանը, հենց Սերժ Սարգսյանին պետք է հոգեբանական այդ ցնցումը կանխի հնարավորինս արագ, ինչի լավագույն տարբերակը կլինի այն, որ նա ինքը հանդես գա Քոչարյանի ներկայիս դիրքի և պահվածքի քաղաքական գնահատականով և իշխանության համար մեկընդմիշտ փակի Քոչարյանի թեման: Իսկ եթե չի անում, ուրեմն կա՛մ չի կարողանում, կա՛մ էլ պարզապես նրան ձեռնտու է Քոչարյանի թեմայի որոշակի շահարկումը ներքաղաքական այս պահին:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում