Հանրապետական կուսակցությունը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորի ապրիլին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն:
«Ինձ թվում է՝ երեխաների համար կարեւոր է, որ լինի խաղաղություն, կարողանան հանգիստ կյանքով ապրել ու սովորել, ծնողների ու երեխաների համար էլ կարևոր է մեր երկրի զարգացումը: Կգանք, կհասնենք ապրիլին, կքննարկվի այդ հարցը: Հանրապետականը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորվի ապրիլին»,- ասաց Արա Բաբլոյանը:








































